ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+21 °C
Հարկային և մաքսային ծառայողների` հաստատված վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը համատարած չէ. ՄԻՊ
11:23, 29.03.2012 | mamul.am
10262 | 0

Պաշտպանի գնահատականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները.

· ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին և պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել:

· Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները:

· Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած չի եղել հաստատված վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:

· Մաքսային միջնորդների և տնտեսվարող սուբյեկտների համար ՊԵԿ-ի կողմից տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: Արդյունքում, դեռևս ցածր է տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման գործընթացի մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար:

· «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փո­փո­խու­թյու­ն­ները (06.12.2011թ.) որոնք ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման, գնահատվում են բացասական: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու, և դրանք ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտցնելու և կիրառելու հարցում:

Արձանագրված դրական զարգացումները.

· Հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգին (ՌՉՍՀ), իսկ վերջինս էլ ավտոմատացվել է:

· 2011 թվականին Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկել հնարավորինս բացառելու հար­կա­տու-տեսուչ շփումը՝ փոխարենը ներդնելով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հա­մակարգը:

· Բարեփոխվել է հարկ վճարողների սպասարկման կազմակերպումը՝ գործարկելով ՊԵԿ համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնները և սրահները, հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը, տեղեկատվական տերմինալները, ինչպես նաև ՊԵԿ ուսումնական կենտրոնը:

· Պարզեցվել է հարկային և մաքսային օրենսդրությունը ՓՄՁ-ների համար` բարենպաստ հարկման ռեժիմների ներդրմամբ և հաշվետվությունների քանակի ու պարբերականության օպտիմալացմամբ:

· Ապահովվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը և ՀԴՄ-ների կտրոնների ստացման մշակույթի ներդրումը:

· Մաքսային վարչարարության բնագավառում ներդրվել է TWM հայտարարագրման ավտոմատ համակարգ, որն ուղղված է մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը, մաքսային հսկողության արդյունավետությանը:

· Կրճատվել է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ժամանակը, մաքսային հսկողության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կրճատվել է 5-ով, ներկայումս մաքսային ձևակերպումների ժամանակ պահանջվում է 3 փաստաթուղթ:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր