ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պատժվել է նախկին դատախազի հարբած աղջկա սպառնալիքները հրապարակած ոստիկանը
19:05, 28.10.2016 | mamul.am
25841 | 1

Հյուսիսային Օսիայում պատժի է արժանացել այն ոստիկանը, որը համացանցում հրապարակել է 28-ամյա Կամիլա Կումեխովայի կալանավորման սկանդալային տեսանյութը: Կամիլան Օսիայի նախկին մարզային դատախազի դուստրն է: Պատժի մասին հրահանգը տվել է ՆԳՆ Միխայիլ Սկոկովը:

Նշենք, որ աղջիկը մեղադրվում է ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու համար: 2016-ի մայիսի մեկին նա ընկերների հետ մեքենայով երթևեկելիս է եղել, նրանց կանգնեցրել են ոստիկանները` փաստաթղթերն ստուգելու համար: Պարզվել է, որ 26-ամյա վարորդը ոչ միայն հարբած է եղել, այլև վարորդական իրավունք չի ունեցել: Նրանք որոշել են օրինախախտին տանել բաժին, բայց Կումեխովան հանել է դանակն ու սպառնացել: Այդ սպառնալիքներն էլ նկարահանել են ոստիկաններն ու հրապարակել: Աղջկան նախապես ցանկացել են միայն տուգանել, սակայն հետո նրա հանդեպ քրեական գործ են հարուցել, հայտնում է KP.ru-ն:

Նախարար Միխայիլ Սկոկովը հայտնել է, որ օպերատիվ նկարահանումը ոչ մի պարագայում չպետք է հրապարակվի, քաղաքացին, անխոս, պետք է պատժվի, սակայն այս տեսանյութը հրապարակելն ստոր, տգեղ և սխալ քայլ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր