ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կալանավորվել է ամանորյա գիշերն Ստամբուլում ահաբեկչություն իրականացնող ահաբեկիչը. թույլ նյարդեր ունեցողներին` չդիտել
11:00, 17.01.2017 | mamul.am
43350 | 2

Թուրքական հատուկ ծառայությունները կալանավորել են Աբդուլհադիր Մաշարիփովին, ով կասկածվում է ամանորյա գիշերն Ստամբուլի Ռեյնա գիշերային ակումբներից մեկում ահաբեկչություն իրականացնելու համար:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Ստամբուլի Էսենյուրթ շրջանում: Daily Sabah-ի տվյալներով` ուզբեկ Մաշարիփովը կալանավորվել է իր ընկերոջ` Ղրղզստանի քաղաքացու բնակարանում: Այժմ նրան հարցաքննում են:
Ահաբեկչի անձի ինքնությունը թուրքական ոստիկանությունը պարզել էր հունվարի 7-ին: Հայտնի էր դարձել, որ նա առավել հայտնի է Աբու Մուհամեդ Խորասան անվամբ:
Հիշեցնենք, որ հունվարի լույս 1-ի գիշերն Ստամբուլում Ձմեռ պապի շորեր հագած անհայտ անձը ներխուժել էր գիշերային ակումբ ու անկանուն կրակ բացել ու ռումբեր նետել այցելուների վրա: Զոհվել էր 39 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ-ը:
Այս գործով արդեն կալանավորված է 40 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր