ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կյանքի ո՞ր դրվագում եմ հիմք տվել, որ մարդիկ ասեն` ես ու Սաշիկ կամ Սերժ Սարգսյանը նույնն ենք». Ն. Փաշինյան
13:35, 17.01.2017 | mamul.am
3390 | 3
««Ելք» դաշինքի (կազմում են` «Լուսավոր Հայաստան»-ը, «Հանրապետություն»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը) շանսերը գնահատում եմ մեծ, իսկ թե ինչքան դա հնարավոր կլինի օգտագործել նախընտրական շրջանում, ժամանակի հարց է»,- «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը` ՀՀԿ-ում հայտարարում են, որ դաշինքը չի կարող իրենց մրցակից լինել, Փաշինյանն ասաց. «ՀՀԿ-ի հայտարարությունները նրանց հայտարարություններն են: Մենք մեզ մրցակից համարում ենք Հայաստանին հարուցած քաղաքական հուսահատությանը ու ՀՀԿ-ն էդ հուսահատության անբաժանելի հատվածն է, մեզ համարում ենք ելք` այդ անելանելիությունից»:
Փաշինյանն անդրադարձավ նաև հասարակության շրջանում տարածված կարծիքին, ըստ որի` «ով էլ գա իշխանության, բան չի փոխվելու, բոլորն էլ նույնն են». «Էս մտածելակերպն անձամբ ինձ համար կտրականապես անընդունելի է: Ո՞ր դրվագում ենք հիմք տվել, որ ասեն` բոլորի նման նույնն ենք, ո՞ր, օրինակ, ես ու Սաշիկ կամ Սերժ Սարգսյանը նույնն ենք, մեր կյանքի ո՞ր դրվագում են դա տեսել»,- զայրույթ հայտնեց քաղաքական գործիչը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր