ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+21 °C
Կիլիկիայի հայոց ՀԵԹՈՒՄ Բ թագավորի ժառանգություններից
01:43, 29.11.2013
10372 | 0

Խաչիկ Պալըգճեանի լուսանկարները' մեկնաբանությամբ




«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», հայկական ձեռագիր մատյան՝ ընդօրինակված և ծաղկված 1286-ին, Կիլիկիայում, Հեթում արքայազնի (ապագա Հեթում Բ թագավոր) համար։ Գտնվում է Երևանի Մատենադարանում (ձեռ․ № 979) ։ Անցյալում ձեռագրի մանրանկարները սխալմամբ վերագրվել են Թորոս Ռոսլինին։ Պատկերների մեծ թիվը, դրանց կատարման ոճական տարբերությունները վկայում են, որ ձեռագիրը նկարազարդել են մի քանի վարպետներ։ Գրիչը և մանրանկարիչները անհայտ են։
(ԴԻՏԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ)

Կիլիկիայի հայոց ՀԵԹՈՒՄ Բ թագավորի ծննդյան ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն հստակ է թե նա երբ է գահակալել Կիլիկյայում (1289–96, 1299–1301 թթ.): Հեթում․Բ-ն լատինամոլ վարքագծ է ունեցել: Այդ իսկ պատճառով Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285-ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10-ամյա հաշտության պայմանագիրը, 1292-ին գրավել Հռոմկլա քաղաքը և հայկական որոշ բերդեր ստանալուց հետո միայն դադարեցրել առաջխաղացումը։ 1294-ին գահը զիջել է եղբորը ' Թորոսին՝ ու մտել վանք, սակայն հայ ավագանու պահանջով կրկին գահակալել է, փորձել է նորոգել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ։ 1296-ին: Հեթում Բ-ի եղբայր Սմբատը գրավել է գահը և նրան բանտարկել։ 1298-ին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Գահակալ․ կռիվներից օգտվելով՝ Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հարավ-արևելյան շրջանները։ 1299-ին դարձյալ գահ հրավիրված Հեթում Բ-ն մոնղոլների աջակցությամբ ազատագրել է կորցրած հողերը։ 1301-ին Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (դարձել է նրա թագավորահայրը) ։նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը: Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը:

Պահպանվել են Հեթում Բ թագավորին վերաբերվող, նրա ժամանակներից մնացած մի շարք արժեքավոր վկայություններ, այդ թվում հուշարձաններ, հուշագրեր, մատյաններ և այլնը: Երուսաղեմի Սուրբ Հակոբանց վանքի մեջ գտնվող խորանին ահա թե ինչ գրություն է փորագրել տվել Հեթում Բ թագավորը "Ես Հեթում Բ., ողորմութեամբն Աստուծոյ, արքայ Հայոց, զկնի յաղթութեանս Տերամբ զսուլթանն Եգիպտացւոց, եկի Յերուսաղէմ եւ կառուցի զայս Սեղան կից յորմն Սրբոյ Գերեզմանին Աստուածածնայ' ի յիշատակ ազգիս Հայոց: Յամի տեառն ՌՅ, յուլիսի ԺԳ."

Մասնավորապես հիշարժան է Հեթում Բ թագավորի Ճաշոցը, 1286 թ., Հռոմկլա (Մատենադարանի դ 979-ը համարի ձեռագիր, էջ 295 էջ) Պատկերների մեծ թիվը, դրանց կատարման ոճական տարբերությունները վկայում են, որ ձեռագիրը նկարազարդել են մի քանի վարպետներ։ Գրիչը և մանրանկարիչները անհայտ են։Հեթում Բ թագավորի Ճաշոցը մեզ հասած ամենավաղ նկարազարդված Ճաշոցն է: Ընդօրինակվել է 1286 թ. Հեթում արքայազնի պատվերով: Ճաշոցի գեղարվեստական ձևավորումն ընդգըր-կում է 150 լուսանցազարդ և շուրջ 3000 սկզբնատառ: Այս Ճաշոցն իր զարդարվեստի ճոխությամբ, վարպետությամբ և գեղարվեստական փայլուն ու կատարյալ ոճով դասվում է համա-քրիստոնեական գրքարվեստի նշանա-վոր գործերի շարքը: XVII դ-ում Ճաշոցը գտնվել է Սսում` Աջապահյանների ընտանիքի մոտ: 1694 թ. Ադանայում մատյանը կազմվել, 1863 թ. առաջ հանձնվել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մատենադարանին: Ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանին է փոխանցվել 1939 թ.:


«Դժոխքի ավերումը» . Ավետարան, 1287 թ., ծաղկող` Հովհաննես Արքաեղբայր (Մատենադարան, ձեռագիր դ 197), 1268 թ., Հռոմկլա, Կիլիկիա


Մալաթիայի Ավետարանի գրիչը և ծաղկողը հանճարեղ մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է: Ավետարանը ունի մագաղաթյա 322 թերթ:

Ձեռագիրը գրվել է Կոստանդին կաթողիկոսի պատվերով, վերջինս էլ նվիրել է մանկահասակ թագաժառանգ Հեթումին (ապագա Հեթում Բ): Ավետարանը ունի 14 տերունական նկար, ինչպես նաև 10 մարգարեների պատկերներ: Օգտագործվել են հիմնական բոլոր գույներն իրենց երանգներով, այդ թվում` նաև ոսկի: Պահվել է Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում, 1975 թ. Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք. Տերտերյանը Ավետարանը նվիրել է Վազգեն Վեհափառին: Նույն թվականին կաթողիկոսը մատյանը հանձնել է Մատենադարանին:

Ի դեպ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի հետ կապված բազմաթիվ հուշեր է թողել ինքը' Կիլիկիայի թագավոր Հեթում Բ - ն: «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Խաչիկ Պալըգճեանը, ով պատմությանն առնչվող լուսանկարների հարուստ հավաքածո ունի, ներկայացրել է այդ շարքը: Տարիներ առաջ նա եղել է Երուսաղեմում: Դպրոցական ընկերը, ում հետ պարոն Խաչիկը ուսանել է Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանում' վարդապետ Հայր Սուրբ Բարսեղն է: Միասին էլ այցելել են Երուսաղեմի Ձիթենած պարտեզում գտնուող Հեթում թագաւորի ու Աստուածամոր գերեզմաններ ու այն խորանը, որը կառուցել է Հեթում Բ թագավորը, եղել են եկեղեցու գանձատանը' դիտել Հեթում թագավորի գավազանը:

Ներկայացնում ենք Խաչիկ Պալըգճեանի լուսանկարները' նրա իսկ մեկնաբանությամբ:

Աստուածամօր գերեզմանի առջեւ գտնուող Հեթում բ. ի խորանը
Աստուածամօր Գերեզմանը
Հեթում Բ. Թագաւոր Կիլիկիոյ Ասան, ներկայիս Երուսաղէմի Սրբոց Յակոբ եկեղեցւոյ գանձատունը, երկայնք 133 սմ.
Հեթում Բ. Թագաւոր Կիլիկիոյ Ասան
Աստուածամօր գերեզմանի առջեւ գտնուող հայոց խորանի ճակատը, ծածկոցներու ետին պահպանուած Հեթում Բ.ր յիշատակարանը Ես Հեթում Բ., ողորմութեամբն Աստուծոյ, արքայ Հայոց, զկնի յաղթութեանս Տերամբ զսուլթանն Եգիպտ.
«Դժոխքի ավերումը». Ավետարան, 1287 թ., ծաղկող` Հովհաննես Արքաեղբայր (Մատենադարան, ձեռագիր դ 197), 1268 թ., Հռոմկլա, Կիլիկիա
1268 թ., Հռոմկլա, Կիլիկիա Մալաթիայի Ավետարանի գրիչը և ծաղկողը հանճարեղ մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է: Ավետարանը ունի մագաղաթյա 322 թերթ:
«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», հայկական ձեռագիր մատյան՝ ընդօրինակված և ծաղկված 1286-ին, Կիլիկիայում
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր