ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գուրգեն Մահարի ... Ծաղկած փշալարեր
12:37, 05.08.2017
14977 | 0
Երևանի բանտում հավաքել են բազմաթիվ նշանավոր մարդկանց: Նրանց ծեծում են, խոշտանգումների են ենթարկում: Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերը անվանի հեղափոխականներ ևկուսակցական գործիչներ են։ Նրանց հետապնդում են այն նույնհեղափոխության անունից, որի համար նրանք մաքառել են։ Բայցիսկական Գողգոթան դեռ առջևում է։ Դատապարտյալներինուղարկում են հյուսիս։ Տանում են հատուկ գնացքներով, որոնքունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ, վագոններումնեղվածք ու շոգ է։ Սովահար դատապարտյալներին տալիս են աղի ձուկ և զրկում են ջուր խմելու հնարավորությունից։ Սիբիրումնրանց տեղավորում են ճամբարներում։ Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել են առօրյա, սովորականաշխատանքով՝ գյուղում կամ գործարանում, գրքեր են գրել, արվեստի գործեր ստեղծել, դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և ձմեռվա սառնամանիքին անդադար զբաղված են ծառահատությամբ։
Շատերը մահանում են և հավետ մնում սիբիրյան տայգայում։ Հսկիչները ամեն կերպ ստորացնում եննրանց՝ դժոխքի վերածելով այդ առանց այն էլ դժվար կյանքը։ Համեմատաբար թույլերը բարոյապես կոտրվում են։ Սակայն Մահարու հերոսներն անմարդկային պայմաններում պահպանում են իրենցդեմքը։ Մահարին հանդիպում է ուժեղ մարդկանց, որոնք կարողանում են անմարդկային պայմաններում օգնության հասնել ուրիշներին։ Այդպիսին է Աշոտ դային: Նա կարողանում է համոզելպետերին, որ կարելի է ճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավեառարկաներ պատրաստել և վաճառել։ Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնումիր մոտ որպես արհեստավորներ և փրկում է անտառահատման տաժանակիր աշխատանքից։
Մահարին այդ արհեստավորների թվում է։ Արհեստավորների մեջ է ազգությամբ գերմանուհի մի կին՝Լյուդմիլա Շարթը, տաղանդավոր քանդակագործուհի, որը կրթություն է ստացել Բեռլինում։Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում է նույն արհեստանոցում։ Նա սիրահարվում էքանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքի մնացորդները բաժին հանում նրան։ Կալանավայրերի փշալարերը ծաղկում են մարդկանց հոգիների բնական ձերմությունից…
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մշակույթ ԱրմԼուր
22:54, 14.11.2018
32185 | 0
22:52, 14.11.2018
5041 | 0
22:46, 11.09.2018
5636 | 0
22:24, 11.09.2018
5445 | 0
դեպի վեր