10-րդ դասարանում անցկացվեց «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի տարվա ամփոփիչ դասը (դասավանդող ուսուցիչ՝ Գ. Սիմոնյան): Ամբողջ ուստարվա ընթացքում առարկայի դասավանդման նպատակներից մեկն է եղել զարգացնել աշակերտների կարողություններն ու հմտությունները, որ կարողանան գնահատել երկրի տնտեսության վիճակը և հետագայում ներգրավվեն տնտեսական գործընթացներում: Սահիկահանդեսի օգնությամբ ամփոփում կատարվեց: Խմբային աշխատանքի ընթացքում զարդարվող «Անձնական ռեսուրսների» ծառը վկայում էր այն մասին, որ սովորողները զինված են բավարար գիտելիքներով, հետաքրքրված են առարկայով, ունեն վերլուծական միտք և պատրաստակամ են դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Կշռադատման փուլում ներկայացվեց դերային խաղ ՝ «Հարկե՜ր, հարկե՜ր» վերնագրով: Ամփոփումը կատարվեց՝ հիմնական շեշտը դնելով գիտելիքի և կրթության առաջնայնության վրա. տնտեսությունը համարվում է գիտելիքահեն, երբ գիտելիքը և մասնագիտական հմտությունը հանդես են գալիս որպես զարգացման կարևորագույն ռազմավարական ռեսուրսներ: |