ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Որկրամոլությունը մահաբեր արատ է. «Այս վախճանը վայել չէր թագավորին, նույնիսկ գյուղական քահանային»
14:31, 02.05.2024
928 | 0

1751 թվականից մինչև 1771 թվականը Շվեդիան ղեկավարած այս միապետը՝ Ադոլֆ Ֆրեդրիկը՝ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի հարազատ քեռին, մեղմաբարո, սակայն անվճռական անձնավորություն է եղել ու սիրել է ազատ ժամանակ ծխախոտատուփեր պատրաստել: Նա նաև համադամ կերակուրների երկրպագու է եղել ու աչքի տեսածը ստամոքսում տեղավորելու գայթակղությունից իրեն երբեք չի զրկել: Բայց այդ հիվանդագին թուլությունն էլ եղել է նրա կործանման պատճառը: 1771 թվականի փետրվարի 12-ին նրա սեղանին մատուցվել է ծովախեցգետին, ձկնկիթ, թթու դրած կաղամբ, ապխտած ծովատառեխ, դդմիկի ապուր, կրեմապատ 14 թխվածքաբլիթ, տաք թեյ...ու նաև կաթնով.. ու նա մահացել է կուշտ ուտելու և խմելու հետևանքով:

Կոմս Յուհան Գաբրիել Օքսենշերնն իր օրագրում գրել է. «Այդ վախճանը վայել չէր թագավորին, նույնիսկ գյուղական քահանային: Նա բարյացկամ մարդ էր և ընտանիքի օրինակելի հայր, վայելում էր իր հպատակների սերը, և նրա մահը համընդհանուր ափսոսանք հարուցեց»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
353 | 0
դեպի վեր