mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.94, EUR 585.83, RUB 8.48, GBP 660.52 Մանրամասն
+25 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պայթյունավտանգ Պրեմիերա է սպասվում ․ Ճայը
23:29, 13.06.2018
Հետևելով ֆեյսբուքյան անցուդարձին կարելի է եզրակացնել առաջիկայում սպասվող պայթյունավտանգ պրեմիերայի մասին ։
Երիտասարդ ռեժիսոր, ՀՀ Նախագահի մրցանակակիր Մաննե-ն կներկայանա նոր ֆիլմով, որի պրեմիերան կլինի Հունիսի 18-ին 20։00-ին Մոսկվա Կինոթատրոնի կապույտ դահլիճում ։
Մաննեն ավարտել է ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը ։ Արվեստանոցը աչքի է ընկել և եզակիներից է, որ ժամանակակից հայկական կինոյում քայլեր է անում վերաստեղծելու կինո հասկացողությունը ։ Արվեստանոցի պրեմիերան կսկսվի 18։00 ից ։
Ճայը ֆիլմը կցուցադրվի 20։00 -ին ։
՛՛Ճայը՛՛ էքսպերիմենտալ ֆիլմը նկարահանվել է Անտոն Չեխովի համանուն պիեսից հայտնի մոնոլոգի հիման վրա ։
Ֆիլմը իրենից ներկայացնում է գիտակցության հոսք, որտեղ հեղինակը փորձել է բացահայտել թե ի՞նչ է ուզում մարդը իր անպաշտպան ու փոքրիկ տնից ՝ Երկիր Մոլորակից ։ Արդյոք ժամանակը չէ՞ կանգ առնելու և տեսնելու նրա Աստվածային գեղեցկությունը ։
Նկարը վերոնշյալ ֆիլմից է ։ Հերոսը երիտասարդ Արմեն Գևորգյանն է, ով աչքի է ընկել իր կերպարով և մի քանի կադր հայտնվել այս ֆիլմում ։
Մամուլի խոսնակ` Մշակույթ ԱրմԼուր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Մշակույթ ԱրմԼուր
12:59, 22.01.2016
դեպի վեր


loading...