ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կարենի կեցվածքը
17:48, 18.06.2018
2890 | 0
Քչերը գիտեն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հիմնադիր ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ, Կարեն Պետրոսյանը, շատ վաղուց է որ ունի, եկեղեցականների վրա մունաթ գալու, ձայն բարձրացնելու, եպիսկոպոսական վարդապետություն անելու, գոռալու և «մատ թափ տալու» սովորությսուն, որով նա փորձում է ամենիքին իրեն ենթարկեցնել: Այս ամենն է նաև հիմնական պատճառներից մեկը, որ նա ավելի քան 5 տարի առաջ զրկվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) ատենապետի պաշտոնից: Քչերը գիտեն այս ամենի մասին, քանզի հոգևորականները չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել և խայտառակել նրան, քանզի նրա անձը շարունակում էր ասոցացվել ՀԵՀԵԿ-ի և Եկեղեցու հետ:
Կարենի «տաղանդներից» մյուսն էլ, այլ անձերի բարեգործությունների շնորհիվ և Մայր Աթոռի շնորհիվ գործող, բարեգործական ճաշարանների և բարեգործական կազմակերպությունների հաշվին «երևալն» էր և սեր և հայտնիություն վաստակելը: Պարզվում է, որ նա իր այս «արժանիքներից» ևս չի հրաժարվել անգամ այս վերջին 5-6 տարիների ընթացքում:
Երեկ՝ հունիսի 17-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները, որոնց մի մասը Շիրակի թեմից են և Կարեն Պետրասյաի գլխավորությամբ՝ Թեմի առաջնորդ Միքայել սրբազանի մտերիմները, Կ Պետրոսյանի հետ միասին հանդիպեցին Միքայել սրբազանի հետ և ներկայացրեցին իրենց պահանջները: Տեսանյութերից պարզվում է, որ Կարենն այս անգամ ևս չզլացավ ցուցադրել, եպիսկոպոսական վարդապետություն քարոզելու իր տաղանդն ու մյուս շնորհքները: Միգուցեև նա և նրա ընկերները հուսով էին, որ կկարողանան «նեղը գցել» ու խեղճացնել սիրված հագևոր առաջնորդին, բայց դա նրանց չհաջողվեց: Չհաջողվեց նաև նյարդայնացնել ու «ափերից հանել» սրբազանին: Կարեն Պետրոսյանին չհաջողվեց նաև դուր գալով սրբազանին, վերջինիս մոտ փառասիրություն առաջացնել և համոզել, վերցնել «բարեփոխիչների» ղեկն իր հեղինակավոր ձեռքերի մեջ, այլ ընդհակառակը՝ Միքայել սրբազանը հրապարակայնորեն հրաժարվեց Կարեն Պետրոսյանին իր հոգեզավակը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամը համարելուց: Կարենը ցուցադրաբար լցեք հանդիպման վայրն, ինչով էլ վերջացավ այս «բանակցությունը»:
Այս ամենից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստների կողմից, համացանցում սկսեց սեևացվել նաև Միքայել սրբազանի անունն ու ծախված, վախեցած, դավաճանած անվանվող հոգևորականների շարքում, հայտնվեց նաև Միքայել սրբազանը:
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5792 | 0
15:58, 07.07.2018
4653 | 0
դեպի վեր