Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.44, EUR 564.60, RUB 7.28, GBP 637.06
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մասունքների հափշտակության բազում պատմություններ հավատացյալների կողմից
15:35, 12.07.2018
Մասունքների հափշտակության բազում պատմություններ կան նաև մոլեռանդ հավատացյալների կողմից: Օրինակ, Դերսիմի պատմության և նկարագրի մասին առաջին հեղինակներից մեկը` Անդրանիկը պատմում է 1895թ. Դերսիմում շրջագայելու տարիներին Հալվորի Ս.Կարապետ վանքի վանահորից լսած մի պատմություն: Վանահայրը պատմել է Երզնկայի առաջնորդարանից ստացած մի նամակի մասին, որով նրան հաղորդում էին, թե ՛՛կարգ մը քուրդ աւազակներ գիշեր ժամանակ յարձակեր են մեր Ս.Լուսաւորչայ վանքին վրա և կողոպտեր են անոր բոլոր արդն ու զարդը, որոնց մէկն էր նաև Ս.Ներսէսի նուիրական մասունքը: Լսելով, որ աւազակները ձեր կողմերը բերած են յիշեալ մասունքը` կխնդրեմք, որ եթէ կարելի ըլլայ` ոևէ գումար մը խոստանալով անոնց` յետ առնես մասունքն ու ղրկես մեզի՛՛: Վանահորը հաջողվում է գտնել ՛՛ավազակին՛՛, որի տանը, պարզվում է, ՛՛գիշեր-ցորեկ մոմ վառելով` ամբողջ քրդերն երկրպագութիւն կընեն նորան, ըսելով թէ սա մեր սուրբն է, որ ժամանակով հայերը գողցեր էին մեզմէ... այժմ նրան դարձեալ բերինք մեզ մօտ, որ պիտի պաշտպանէ բոլորիս...՛՛: Գտնված ՛՛ավազակը՛՛ վանահորը խոստովանում է, որ ՛՛ինքն այդ բանն ընելով` երբէք նպատակ չէ ունեցել հայոց վնասներ հասցնել, այլ ինքն իր մեծ մօրմեն լսելով, որ իրենց սուրբը Լուսաւորչայ վանքին մեջ կգտնուի` գնացել բերեր է զայն՛՛: Ի վերջո վանահայրը մասունքը չի վերադարձնում` պահելով այն Հալվորի Ս.Կարապետի վանքում. ՛՛գրեցի, որ չեմ իտար Ս.Ներսէսի մասունքը: Եթէ այդ հայու սրբութիւն է` մենք ալ հայ ենք, եթէ այդ հայու վանք է` այս ալ հայու վանք է. հետևաբար աւելի լաւ է, որ այդ մասունքը մեր վանքին մէջ մնայ, ոչ թէ այնտեղ, ուր միշտ երկիւղալի է գողերու պատճառով՛՛:
Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած ՀԱԵ-ի մասունքների մասին քիչ բան գիտենք, բայց դրանց մի մասն ակնհայտորեն ՛՛քրդացել՛՛, ՛՛թրքացել՛՛, ՛՛ալեվիացել՛՛ են, ինչպես, օրինակ, նույն Հալվորի Սուրբ Կարապետ վանքի Ս.Կարապետի մասունքը, որը, իմ կողմից 2011-ին գրանցված տեղական պատմությունների համաձայն, համարվել է Սուրբ Հուսեյինի մասունք, և 1937թ. վանքի պայթեցումից առաջ հանվել և տարվել է ՛՛պետության կողմից՛՛:
Մամուլի խոսնակ` Արամ Նիկողոսյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
դեպի վեր