ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՆՎՏԱ՞ՆԳ Է ԱՐԴՅՈՔ ONLINE ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
12:50, 13.07.2018
4784 | 0











Նախ պարզենք, թե ինչ է նշանակում վարկի համար առցանց դիմումը։ Դա մանրամասն լրացված դիմումի ձև է, որը պարունակում է Ձեր անձնագրային և այլ անձնական տվյալներ։

Օնլայն հարցումը չի պարտադրում Ձեզ վարկ վերցնել։ ՈՒՎԿ hարցում ուղղարկելով ՝Դուք հարցում եք կատարում իմանալու համար, արդյոք հնարավորություն ունեք վարկ վերցնել տվյալ կազմակերպությությունից։

Նաև Դուք պարզում եք հատկացվող գումարի առավելագույն շեմը և տարեկան տոկոսադրույքը։

Բայց արդյո՞ք կարելի է անձնական տվյալներ տրամադրել ցանկացած կայքի, որը հանդես է գալիս այս կամ այն բանկի կամ ՈՒՎԿ-ի անունից։

Ահա մի քանի կետ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել, թե որ կայքում կարելի է դիմել օնլայն վարկավորման համար և չսխալվել։

1․ Ստուգե՛ք HTTPS-ի առկայությունը

Առաջին հերթին պարզեք, արդյոք կայքը ունի անվտանգության սերտիֆիկատ, թե ոչ։ Դա տեսանելի է անզեն աչքով՝ կայքի հղման հատվածում, օրինակ՝ https://ola.am ։

Կայքի անվտանգության սերտիֆիկատը Ձեր անձնական տվյալների գաղտնիության գրավականներից մեկն է։

2․ Ապահով կայքեր

Դիմեք միայն ապահով կայքերի, որոնց բանկերին ամ կազմակերպությւոններին ծանոթ եք։ Փորձեք պարզել արդյոք տվյալ կայքը իրոք պատկանում է այդ կազմակերպությանը, թե ոչ։

3․Կարդացե՛ք պայմանները

Առցանց վարկի համար դիմելիս մի նշեք «համաձայն եմ պայմաններին», եթե չեք ընթերցել պայմանները։ Պարտադիր ընթերցեք դրանք, որովհետև միգուցե գտնեք մի կետ, որի համաձայն բանկը իրավունք ունի օգտագործել կամ փոխանցել Ձեր անձնական տվյալները այլ անձանց։

4․ Կայքի հեղինակություն

Ուշադրություն դարձրեք կայքի հեղինակությանը։ Ձեզ կօգնի https://moz.com կայքը։ Եթե կայքի հեղինակությունը ցածր է, ուրեմն չարժե ռիսկի դիմել։

5․ Կարդացե՛ք կարծիքները

Կարդացեք մեկնաբանություններ կայքի, վարկերի, վարկային կազմակերպության ու վարկավորման մասին, բայց ոչ թե կայքում, այլ ուրիշ հարթակներում, օրինակ google-ում։

Վարկավերվեք գիտակցաբար, ստացեք օնլայն վարկի մասին տեղեկություն և ապահով եղեք, որ Ձեր անձնական տվյալները հետագայում չեն օգտագործվի առանց Ձեր գիտության։

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2575 | 0
15:35, 23.12.2021
2222 | 0
14:54, 20.12.2021
2055 | 0
դեպի վեր