ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Գոյ» թատրոնի դուռը փակել են աշխատակիցների առաջ. Սունդուկյանից հրաժարվում են մեկնաբանել
16:50, 24.03.2024
828 | 0

«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հավաքվում ենք ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ մուտքի մոտ։

Հարգելի հանդիսատես, հենց նոր տեղեկացանք, որ ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ ՄՈՒՏՔԸ փակվել է։ Շուտով կլինենք ուղիղ եթերում»:

Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը պատմեց դեպքի մանրամասների մասին:

«Քիչ առաջ իմացանք: Եկանք, որ բացենք թատրոնի դուռը, բարձրանանք վերև, ինչպես բնականոն ընթացքով կատարում էինք այդ գործը: Դռան վրայի գրությամբ մեզ ուղղորդում էին մտնել թատրոն ծառայողական մուտքով: Նույն բանալին, ինչով միշտ բացել ենք դուռը, բացում է կողպեքը, բայց դուռը չի բացվում. հետևից ինչ-որ արգելք է դրված, որ դուռը չբացվի: Նախկինում արգելք չի եղել, հանգիստ մուտք ենք գործել, դուրս եկել»:

Արզումանյանի խոսքով՝ հետևել են գրությանը և կարծել, որ Սունդուկյան թատրոնը «Գոյ» թատրոնի աշխատակիցներին արդեն թույլ է տալիս մտնել ծառայողական մուտքից՝ հաշվի առնելով՝ մինչև միացումը Սունդուկյանի տնօրենությունը չէր թողնում:

«Բայց դե մենք Սունդուկյան թատրոնի աշխատող չենք, այնտեղից մուտք գործելու իրավունք չունենք:
Հիմա գնում ենք, որ ծառայողական մուտքից մտնենք, ասում են՝ ձեր տվյալները, փաստաթղթերը տվեք մեզ, նոր թույլ կտանք մուտք գործել թատրոն: Իրենց տրամաբանությամբ մենք իրենց աշխատակիցն ենք, բայց հարց է առաջանում՝ ինչու են իրենց աշխատակցից անձնական տվյալներ պահանջում, կամ ինչպես է այս հարցը կարգավորվում: Իրենք իրենց անընդհատ լիազորություններ են տալիս, վարվում են այնպես, ինչպես ուզում են»:

Oragir.News-ի հարցին՝ որոնք են լինելոը հաջորդ քայլերը, Արզումանյանը պատասխանեց.

«Քիչ անց, երբ ամբողջ կոլեկտիվը հավաքվի, կհասկանանք՝ թույլ տալիս են թե չէ մուտք ունենալ, որից հետո կտեղեկացնենք ՄԻՊ գրասենյակի թեժ գիծ, քանի որ մեր գործն իրենց մոտ է, և իրենք հետաքրքրված են այս գործով, կխնդրենք, որ գա օպերատիվ կազմ և փաստի այս խախտումները, որից հետո կհասկանանք գործողությունների հերթականությունը: Գուցեև, դիմենք ԱԻՆ, որ գան ու բացեն մեր աշխատավայրի դուռը»:

Մեզ հետ զրույցում Սարգիս Արզումանյանը կատարվածի մեջ մեղադրեց Սունդուկյան թատրոնի տնօրենությանը:

Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախ նշեց, որ չի ցանկանում հարցազրույց տալ.

«Շնորհակալություն, բայց այսօր կիրակի է ու չեմ ուզում Oragir.News-ին հարցազրույց տալ: Այսօր ես աշխատանքի մեջ չեմ»:

Oragir.News-ի հարցին՝ աշխատանքի չլինելով՝ ում հրամանով է փակվել դուռը «Գոյ» թատրոնի համար, Մկրտչյանը պատասխանեց.

«Ի՞նչ դուռ: Ես Ձեզ հարցազրույց չեմ տալիս, հարգելիս: Լավ եղեք, հաջողություն»:

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2584 | 0
15:35, 23.12.2021
2225 | 0
14:54, 20.12.2021
2060 | 0
դեպի վեր