ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պիտի փոխվի նաև եկեղեցու պատերը լպստող ու անվերջ դատող զոմբի հավատացյալը
13:52, 15.07.2018
2856 | 0
Եկեղեցում շատ բան պիտի փոխվի ու դա սկսած ճեմարանի առաջին կուրսից: Ճեմարանում ուսանողը պիտի հասկանա, որ այդ կառույցի անունը տալով, իրավունք չունի գռեհիկ պահվածք ցուցաբերելու: Երբ ինչ որ մեկը կուսակրոն ձեռնադրվելուց հետո, քիթն ամպերին է հասնում ու վերևից է նայում իր ձեռքը չհամբուրող երեկվա համակուրսեցուն, էդ քթին կարելի է նաշադիրի սպիրտ մոտեցնել: Երբ քահանան մուննաթ է գալիս, աղ օրհնելու համար մոտեցած ծեր կնոջ վրա, թե ինչու է 1000 դ. տալիս, ոչ թե 5000, իրան պիտի շուկա, ձմերուկ ծախելու ուղարկեն: Էսօր հասել են միանգամից Վեհափառին, այն ինչ եթե իր կողքի հոգևորականներն ավելի ազնիվ լինեին ու շատ հարցերի շուրջ լռելու փոխարեն, քննարկեին, այսօր սա չէինք ունենա:
Ես շատ ենք լսել, որ Ամենայն Հայոց հայրապետի գործերը փիառի կարիք չունի:

Սխալվում եք, որովհետև ժամանակներն այլ են, և Վեհափառի մասին հարևանի տալի պատմածով կարծիք կազմողը, պիտի արված գործն էլ տեսնի:
ԼԱՎ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ ՉՊԻՏԻ ԱՄԱՉԵՆՔ ՓՈՍԵԼ
Պիտի փոխվի նաև եկեղեցու պատերը լպստող ու անվերջ դատող զոմբի հավատացյալը: Եթե մեզանից յուրաքանչյուրը եկեղեցու մոմի ու այլ բաների փողերը հաշվելու փոխարեն, ինքը գանձանակի մեջ գումար գցած լինի ու եկեղեցական համայնքի սրտացավ հավատացյալ, իրավունք կունենա նաև պահանջատեր լինելու: Մի խոսքով, լիքը ու լուրջ անելիքներ ունենք:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5144 | 0
դեպի վեր