ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
12:44, 02.08.2018
3748 | 0

Նիկոլիստների միակ հարմար պատասխանը էն հարցին, թե ինչի՞ հենց հիմա ու էս վայրկյանին Նիկոլը չի անում էս կամ էն միջոցառումը, որը պարտավորա անի որպես պետություն կոչվածի ղեկավար, պատասխանում են, թե բա. ՝՝Ժամանակա պետք, ամեն բան միանգամից հնարավոր չի անել՝՝:

Ասում են՝ առանց հաշվի առնելու, որ Նիկոլը, իրանց խաբելով իշխանության գալուց, անգամ ապագա ՀՀ - ի՝ որպես իշխանափոխված երկրի իրա սոցիալ - տնտեսական ծրագիրը առաջ չի քաշել: Նիկոլիստները Նիկոլի փոխարեն համոզված են որ մի բան Նիկոլը պտի անի, ինչը սակայն Նիկոլը որպես կեղծ հեղափոխական չի ծրագրային տեսքով, չի խոստացել, որ կանի: Ինչ խոսք, Նիկոլը անումա, բայց լրիվ ուրիշ բաներա անում, ինչը որ պտի չաներ: Ինքը անումա էն, ինչ անում էին իրա նախորդները, այսինքն՝ չէին անում, կամ անում էին մենակ՝ վատը: Ոնց որ իրա նախորդները, ընենց էլ Նիկոլը, անումա ամեն բան, որ վատ ըլնի: Նա իրա ուղեղից փռչոտ նախարարներով, ԱԱԾ պետով զբաղվածա կոնկրետ խեղկատակությամբ, սրա - նրա հետույքը իրավաբանական նշանակության քայլերով սվաղելով, կոծկելով, ապահովագրելով:

Սերժից ՝՝ազատվելու՝՝ խաբեությունը կուրացրելա մեծամասնության բանականությունը, քանի որ հետո ի՞նչ ձև պտի կառավարվի Հայաստան կոչված ֆեյքային կիսագոյացությունը՝ չի մտահոգել: Ըսկի չեն էլ ազատվել: Իրանց՝ Նիկոլականների համար տարօրինակ չի անգամ էն, որ Նիկոլը, Սերժի հրաժարականի պահանջին զուգահեռ առաջ չքաշեց ՍԵՐԺԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Իսկ էդ արդեն պառլամենտի ցրում էր նշանակում, ինչը ըստ տրամաբանության պետքա պահանջվեր, բայց՝ չպահանջվեց: Մենակ էս փաստը ուղղակի ասումա, որ Սերժի ու Նիկոլի մեջ կա հստակ պայմանավորվածություն:

Էս ձևով կարա ամենավերջին բոմժը գա իշխանության՝ խոստանալով մենակ վատին փոխարինել իրանով՝ բնավ չպարզաբանելով հետագան ու չբացատրելով, թե ինքը ինչովա լավը նախորդներից: Փոխարենը Նիկոլը հայտարարելա իրանից ոչինչ չներկայացնող ՝՝սիրո ու համերաշխության՝՝ մասին, այսինքն ամբոխի հետ վարվելա ընենց, ոնց որ վարվում են կնոջ հետ՝ առաջարկելով բացառապես զգացմունքներ ու ոչինչ ավելին: Ամբոխին էդ լրիվ հերիքելա, քանի որ փաստերը, փաստարկները, տրամաբանությունը ու ստրատեգիական ՀԵՏՈ - ն ամբոխին՝ որպես կնոջ փսիխոտիպի կրողի, չի մտահոգում:

Նիկոլը բուդդիստաբար, թե քրիստոնեաբար հայտարարեց, որ տեղիյա ունեցել ըսենց կոչված ՝՝սիրո և համերաշխության հեղափոխություն՝՝: Այսինքն՝ ՆԻՐՎԱՆԱ: Թե կոնկրետ ի՞նչ կրոնական աղանդիյա իրա հավատալիքների համակարգով պատկանում Նիկոլը, մոտավորապես պարզա:

Համենայն դեպս, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ բառը պատմականորեն իրանից խորը ու մեծ համակարգային փոփոխություններ պահանջող բառ ու ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐԱ ներկայացնում, այլ ոչ թե՝ ՝՝սեր՝՝, կամ ոչինչ չասող ՝՝համերաշխություն՝՝:

Պատմությանը հստակ ցույցա տալիս, թե ո՛վա հեղափոխականը, ի՞նչ ասելա ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ու ո՛նց են լուծում հարցերը, երբ հայտարարում են, որ հեղափոխությունա էղել, ըսենց ասած՝ վիճակա փոխվել:

Համեմատության համար վերցնենք բոլշևիկներին՝ Լենինի գլխավորությամբ Բոլշևիկյան կուսակցությանը, որը քաղաքական պայքարի ասպարեզ իջավ 19 - րդ և 20 -րդ դարերի սահմանագծում:

Ռուսաստանի փայլուն քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ, փաստաբան, հեղափոխական, լրագրող, փիլիսոփա և քաղաքական տեսաբան Վ.Ի.ԼԵՆԻՆԸ իրա պարտիայով նպատակադրեց իրականություն դարձնել մարքսիզմի, չվախենանք ասել, վեհ գաղափարները՝ տապալել շահագործող դասակարգերի տիրապետությունը ու իրականություն դարձնել սոցիալիստական հեղափոխությունը: Ու էդ հեղափոխությունը տեղի ունեցավ:

1917 թվականի աշնանը, գալով իշխանության, բոլշևիկները անմիջապես՝ հոկտեմբերի 26-ին, ընդունում են «Խաղաղության մասին դեկրետը», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկում էր կնքել հաշտություն: Նիկոլը էկավ իշխանության ու դեմագոգիկ կեղծավորությամբ հայտարարեց, թե ադրբեջանցիները Երևանն են ուզում, հետևաբար, խոսք չի կարա գնա մի ինչ որ հաշտության բանակցությունների մասին: Իսկ ծակ բյուջեյով, զենքի արտաքին մատակարարումներից կախված ըլնելով պատերազմելու մասին, փաստորեն խոսք կարա գնա...

Լենինը հրապարակումա «Հողի մասին դեկրետը», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Էսօր գյուղացին հեծումա վարկերի ու պարտքերի մեջ: Գյուղում նորմալ տրակտոր անգամ չկա...

Բոլշևիկները իշխանության գալուց ընդամենը չորս ամիս անց՝ 1918 թվականի փետրվարին, ցրում են Սահմանադիր ժողովը: Նիկոլին, ոնց էրևումա, ձեռա տալի Սերժական, կեղծիքներով ընտրված պառլամենտի հետ քննարկումներ վարելը ու նրա որոշումներից կախված ըլնելը: Պարզա, թէ ինչի. իրան կարգել են, որ իշխանական աթոռները վերաբաժանեն նախկին ու նոր թալանչիների մեջ ու սպասում են ընտրական նոր օրենսգրքին: Կասկածել պետք չի, որ էդ օրենսգիրքը, ըստ էության, արդեն վաղուց գրված - պատրաստա. մնումա՝ քվեարկեն: Իշխանությունը հանձնող Սերժը սաղ մտածելա, բայց մինչև քվեարկությունը ամբոխի ուշադրությունը պտի շեղեն տարբեր, մանր - մունր խուժանաթի ձերբակալությամբ, որով պտի քողարկվի երկրի ընթացիկ թալանը, իսկ մյուս կողմից հեշտացվի կուլիսների հետևում իշխանական աթոռների վերաբաժանման լրացուցիչ պայմանավորվածությունները:

Լենինյան դեկրետների հեղեղը սրանով չի ավարտվում:
Հրապարակվում են նաև հետևյալ՝ Բանվորա - գյուղացիական կառավարություն ստեղծելու, ճակատում մահապատժի վերացման, ժամանակավոր կառավարության նախարարների ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ (վերաբերումա ԲՈԼՈՐ նախարարներին, այնինչ, քանի՞ նախկին նախարարա ձերբակալվել Նիկոլի կողմից...), Երկիշխանության վերացման ու սովետական իշխանության լիարժեքության մասին, Բուրժուական օպոզիցիոն մամուլի օրենքից դուրս հայտարարելու (սերժի փեսեն՝ Միշիկը կատարյալ տնօրինումա մեդիա դաշտը), Ութժամյա աշխատանքային օրվա, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների, դասերի վերացման, Արտակարգ կոմիտեյի ձևավորման՝ ՉԵԿԱ (այլ ոչ թե սերժական ավանդույթներով ԱԱԾ), Արտաքին առևտրի ազգայնացման, ԲԱՆԿԵՐԻ ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ (սկսած 1996 թվականի հունիսի 30 - ի Լևոնի չարաբաստիկ հրամանագրով Կենտտրոնական բանկը պաշտոնապես ենթարկվումա վերպետական, հուդայականությամբ զինված գլոբալ մաֆիային, որը դրամավարկային հակաժողովրդական կուրսա թելադրում ՀՀ - ին), Ժողովրդական տնտեսության գերագույն խորհրդի ձևավորման, Նախկինում կկնքված պետական փոխառությունների վերացման, Խոշոր ձեռնարկությունների ազգայնացման ու մնացած այլ համակարգային փոփոխություններ ապահովող դեկրետները:

Այդպիսով, Լենինը իրա պարտիայի ծրագրով հիմնականում ինչ խոստացել էր՝ կատարեց: Ու էսքանից հետո Լենինը, իսկ հետո նաև՝ Ստալինը դառան հրեշներ ու մարդկության թշնամիներ, իսկ մնացած տականքը՝ հրեշտակ, որոնք Լենինի նման պտի կոչվեն հեղափոխական...

Եթե մի պստիկ ազնիվ ըլնենք, պտի խոստովանենք, որ մենք՝ հայերս, լենինյան ծրագրով ենք դառել ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳ ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, հասկացություններ, որոնցից վերջին քսանյոթ տարվա մեջ անհուսալիորեն նահանջել ենք ու խիստ բարոյազրկվել: Իսկական, մարդավարի բարոյական ապրելակերպի կառուցման համար պահանջվեց շուրջ 70 տարի, իսկ էդ ապրելակերպի քանդարարությունը տեղի ունեցավ հաշվված ամիսների, նույնիսկ՝ օրերի ընթացքում, երբ խաղացին մարդկանց տարրական բնազդների, մասնավորապես՝ ագահության վրա ու նետեցին բարոյական խավարի ու նյութական թշվառության լաբիրինթոսը:

Քանի՞ դեկրետա հրապարակել սեր ու համերաշխություն քարոզող կեղծ ՝՝հեղափոխական՝՝ Նիկոլը, որոնք ժողովրդին պտի ապահովագրեյին համակարգային բնույթ կրող թշվառությունից...

Ո՛չ մի:

Նիկոլը շարունակ ճանաչելա Լևոնից էկող, Քոչարյանով ու Սերժով շարունակվող կործանարար իրավակարգը, ինչը և ոչ մի կերպ չի տեղավորվում հեղափոխություն բառի տակ: Ո՛չ մի ազգայնացման միջոցառում չի կատարել ու ըստ էության ինչ հրահանգ որ ունի Սերժից, էն էլ առաջա տանում՝ ցուցադրաբար Մանվել ու մի քանի ոջիլ ձերբակալելով - բաց թողնելով, որով և ոչ մի պրոբլեմ, ոնց տեսնում եք, չի լուծվել, չէր էլ կարող լուծվել:

Ոնց տեսնում եք, մինչ օրս երկրի ու ժողովրդի ընթացիկ թալանը շարունակվումա: Այսինքն ո՛չ մի ըսենց կոչված ՝՝իրավիճակ՝՝, չի փոխվել: Ոնց որ նախկինների, ընենց էլ Նիկոլի փռչոտ հայացքը ուղղվածա երկրից դուրս էն դեպքում, երբ Հայաստանի վիթխարի նյութական ռեսուրսներ ունի իրա ներսում: Այլ հարցա, որ դավաճանների իշխանությունը ծախելա էդ ռեսուրսները արտաքին կորպորացիաներին ու կոնկրետ գործով՝ էդ ռեսուրսները հետ բերելու գործով չի ուզում զբաղվի: Մտածում են մենակ. ո՞նց անեն, որ մի արտասահմանցի միլիարդատեր գա Հայաստան ու փող ներդնի, կամ ո՞նց համոզեն հուդայական արտաքին կառույցներին, որ նոր վաշխառուական տոկոսներով միլիարդների վարկ բաց թողնեն Հայաստանի համար ու ավելի խորացնեն աղետի մեջ հայտնված երկիրը ու նրա ժողովրդի հոգեվարքը: Ընդ որում, էդ ներդրում ասվածը չի վերաբերում ստրատեգիական արտադրության հիմնմանը: Երբե՛ք չի վերաբերում: Փողը մինչ օրս տրվելա արտաքին բանկերից բացառապես Հայաստանի արտադրություն չունենալու պայմանով: Խոսքը ընդամենը վերաբերումա ինչ որ մի բիզնես ծրագրին, որը ներդնողի օգտին պտի ծառայի, այլ ոչ թե ժողովրդի գերգործազրկության ստրատեգիական հարցը լուծի, մի հարց, ինչին լիակատար լուծում տրվելա ԽՍՀՄ - ում: Ուրեմն, թող չխաբեն մեզ իրանց մոդելի կործանարրար հայրենասիրության պրոպագանդայով, կեղծ դեմոկրատիայով, քանի որ արտադրություն չունեցող երկիրը ոչնչությունա բոլոր տեսանկյուններից:

Եզրակացությունը անհուսալիորեն Նիկոլի օգտին չի:

Ինքը ո՛չ հեղափոխական, ո՛չ էլ՝ բարեփոխիչ կարա կոչվի: Ինքը ընդամենը Սերժի խամաճիկն ու գործակատարնա: Ցանկացած վայրկյան Նիկոլի արհեստականորեն փչած կերպարը կարա ոչնչացվի ընդամենը մեկ Միշիկով, իսկ էդ յուղոտ վերջակետա Նիկոլի համար, մանավանդ էսօրվա մեդիա դարում: Դար, որդեղ պրոպագանդայով հարցեր լուծելը ու քաղաքականություն կառուցելը հասելա իրա գագաթնակետին:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



02.08.2018
Հեղինակ` Stepan Abrahamyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4854 | 0
21:17, 02.09.2018
5073 | 0
02:00, 31.08.2018
4833 | 0
14:05, 29.08.2018
5351 | 0
12:09, 28.08.2018
5101 | 0
12:06, 28.08.2018
5114 | 0
11:35, 17.08.2018
5421 | 0
դեպի վեր