ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
21:17, 02.09.2018
5074 | 0

Կնգա ու տղամարդու ԲՆՈՒՅԹԸ սկզբունքորեն անհամատեղելի են, քանի որ կնգա ու տղամարդու հոգեբանությունները բացարձակապես ուրիշ են, միմյանց համար խորթ ու օտար են: Ամուսնություն ասածը էդ անհամատեղելիությունը զոռով, արհեստականորեն համատեղելի սարքելու հակաբնական, տիտանական ճիգա: Սեռականորեն միմյանց ձգելը կրումա շատ ժամանակավոր բնույթ, քանի որ երբ էրկու կողմն էլ բավարարում են իրանց սեռական ու բազմանալու բնազդը, ըստ էության իրար միավորող ոչինչ չի մնում: Նույնիսկ էրեխեն չի մնում: Տեսնում ենք, թե ոնց են իրարից բաժանվում մի քանի էրեխա ունեցող զույգերը: Մնումա մենակ իդեոլոգիան, ինչն էլ որ հորինվելա տղամարդկանց կողմից կնոջը ընտանիքի ներսում տեսնելու համար: Հակառակ դեպքը բաժանություննա ու կնգան բնորոշ սանձարձակ սեռական վարքը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Էդ պատճառով պետքա մեծ զգուշավորությամբ վերաբերվել բոլոր մեծ կրոնների քննադատությանը ու էդ քննադատության մեջ անհեթեթ- հեքիաթայինը ցույց տալուց պետքա պահպանել կարևորագույնը` տղամարդու առաջատարության սկզբունքը: Քանի որ նման տեսակ արհեստական միավորման` ամուսնության մեջ, կնոջ ու տղամարդու բնույթը տարբերա ու հետևաբար ամեն մեկը բնազդային ու գիտակցական մակարդակում հետապնդումա սեփական նպատակները, էդ դեպքում բախումը անխուսափելիյա, որից եթե կողմերից մեկը չզիջեց, ուրեմն միասնության մասին խոսք չի կարա ըլնի: Այդպիսով, ցանկացած ամուսնական միություն կարա գոյություն ունենա բացառապես մեկ պայմանով, երբ զիջումա կողմերից մեկը: Տղամարդու զիջելու դեպքում էդ նշանակումա հայտնվել կնգա կրունգի տակ: Էրկուսից մեկը: Թե ինչ են նախընտրում լիբերալիզացված, լօխացված տղամարդիկ, էդ իրանց անձնական գործնա: Բայց թող իմանան, որ անգամ աթեիզմ դավանողներն են պատրաստ կապիտուլյացվել կնգա առաջ: Որովհետև կինը ավելի լավ ու կոնկրետա հասկանում պարտությունը ու հաղթանակը, քան` իրավահավասարությունը: Պտի հասկանալի ըլնի, որ օրենքը ու իրավունքը երբեմն ուղղված են ըլնում իրերի բնական վիճակի դեմ, այլ ոչ թե էդ վիճակի օգտին: Տղամարդիկ են մեղավոր կնոջ էս տեսակ կացության համար, քանի որ համաձայնվել են խաղալ օրենքի ու իրավունքի կինիշխանության տանող դիվային կանոններով: Հայրիշխանական իրավունքը ավելի ճիշտ ու կոնկրետա ու աշխատումա կնոջ երջանկության օգտին: Այլապես թող պատասխանեն մի հարցի. որդեղից էսքան դժբախտ կնիկ ու տղամարդ, բաժանություն ու արցունք: Ես պատասխանում եմ ընդեղից` տղամարդկայինից, հայրիշխանական սկզբունքներից հրաժարվելուց, մեծ կրոնները մերժելուց:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


02.09.2018
Հեղինակ` Stepan Abrahamyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4854 | 0
21:17, 02.09.2018
5073 | 0
02:00, 31.08.2018
4833 | 0
14:05, 29.08.2018
5351 | 0
12:09, 28.08.2018
5101 | 0
12:06, 28.08.2018
5114 | 0
11:35, 17.08.2018
5421 | 0
դեպի վեր