ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կյանքի խոսքը մերժում է եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ
22:11, 12.08.2018
5926 | 0

Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:

Նրանք մերժում են Մյուռոնը:

Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ:

Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:

Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանդույթը:


Խոսքը բնականաբար «Կյանքի խոսք» աղանդի մասին է: «Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը:

Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ Հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. «Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ», թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. «Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին»:

Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. «Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք»: Մարդիկ զարմանում են. «Մի՞թե Սբ. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը»: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5143 | 0
դեպի վեր