ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կենսական նշանակության լիճն անհետացել է՝ սովի մատնելով տարածքի բնակիչներին
14:45, 28.05.2017 | mamul.am
15434 | 0
Որքան էլ որ դժվար է հավատալ, այս լուսանկարում, պատկերված անապատային տարածքի տեղում ընդամենը 2 տարի առաջ գեղեցիկ լիճ է եղել, որը կարևոր դեր է խաղացել տեղի բնակչության համար: Ատեսկատեմպա լիճը, որը գտնվել է Գվատեմալայի հարավում, հայտնի է եղել իր լայնամասշտապ, կապտականաչ ջրերով, որոնց շնորհիվ ծաղկել է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը: Սակայն տևական երաշտը լճից թողել է միայն մի քանի կեղտոտ ջրափոս խխունջներով պատված անապատային այս տարածքում: Տարածաշրջանում ապրող բնակիչներն այժմ երաշտից առաջացած սովի առաջ են կանգնել: Համարվում է, որ լճի ցամաքելը կլիմայական պայմանների փոփոխության և անպատասխանատու ջրօգտագործման հետևանք է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր