ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կոնգոյում գնացքը դուրս է եկել ռելսերից. զոհվել է ավելի քան 30 մարդ
10:00, 13.11.2017 | mamul.am
46022 | 0

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 33 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է տեղի Radio Okapi ռադիոկայանը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, Լուբուդի քաղաքից 30 կիլոմտեր հեռավորության վրա: Նշվում է, որ լեռան լանջով անցնելիս գնացքի լոկոմոտիվը դուրս է եկել ռելսերից, ինչից հետո 13 վագոնից 11-ն այրվել է: Վագոններում դեղորայք և վառելիք է եղել: Վիրավորների թիվը ճշտվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր