ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները համեմատել է ամուսնական կյանքի հետ
13:00, 22.11.2017 | mamul.am
19453 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունը, որ թուրք գործարար Ռեզա Զարաբի դեմ քրեական գործը քաղաքական դավադրություն է, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները համեմատել է ամուսնական կյանքի հետ:
«Վերջերս Թուրքիան մեզ մեղադրեց պետական հեղաշրջում սադրելու համար: Դա ծիծաղելի է»,- Նաուերթի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ այս կամ այն պետության հետ Վաշինգթոնի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել: «Ինչպես ամուսնական կյանքում. լինում են լավ օրեր, լինում են նաև վատ օրեր: Երբեմն մեկը մի բան է ասում, ապա զղջում»,- նշել է Նաուերթը՝ հավելելով, որ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցը:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են: Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է FETО խմբավորման հետ կապի համար, որին թուրքական իշխանությունները կասկածում են 2016թ. ամռանը պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Ինչպես նաև ԱՄՆ-ին մեղադրում են գործարար Ռեզա Զարաբի գործին միջամտելու համար: Զարաբն էլ իր հերթին մեղադրվում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու համար:
Բացի այդ, ի պատասխան ԱՄՆ-ի՝ ռուսական С-400-ների գնման դեպքում Թուրքիային F-35 կործանիչներից զրկելու սպառնալիքներին՝ Անկարան սպառնացել է անջատել AN-TPY-2 հզոր ռադարը, որն ամերիկացիները կառուցել են Թուրքիայի տարածքում 2012թ.:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր