ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+34 °C
«2018-ի և 2021-ի մանդատներն «ավանսով» դնում է «սեղանին»՝ որպես փաստարկ»․ Հակոբ Բադալյան
16:48, 25.05.2024 | mamul.am
2160 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այդպիսով, թվում է, որ հիշատակելով 2018-ի ու 2021-ի մանդատը, Նիկոլ Փաշինյանը աներկբա ցույց է տալիս, որ ինքն ունի իր ծրագիրը առաջ տանելու մանդատ և մերժում է իշխանությունը թողնելու ցանկացած քննարկում:

Բայց, այստեղ է ըստ իս շերտայնությունը: Նախ, բոլորի համար էլ պարզ է, որ այն, ինչ նա ներկայացնում է այսօր՝ որպես իր ծրագիր, հայեցակարգ, բացարձակ կապ չունի 2018-ի և անգամ 2021-ի հետ: Այդ ժամանակ նա մանդատ է ստացել բացարձակապես ոչ այն բանի համար, ինչի մասին խոսում է այսօր: Եվ ավելին, ստացել է լիովին հակառակի համար:

Ըստ իս, նա 2018-ի և 2021-ի մանդատները «ավանսով» դնում է «սեղանին», որպես փաստարկ: Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը դրանով արդեն իսկ «հեռակա բանակցության» մեջ է Սրբազանի առաջնորդած գործընթացի հետ, ու մանդատները որպես իր խաղաքարտ դնում է սեղանին, բացելու համար նոր մանդատի թեման:

Ինչի՞ մասին է խոսքը: Որքան հնարավոր է հասկանալ, Սրբազանի առաջնորդած գործընթացը չի ենթադրում այնպիսի լուծում, ինչպես 2021-ին՝ Փաշինյանի հրաժարական, արտահերթ ընտրություն, բայց նույն Փաշինյանի՝ նորից ընտրվելու հնարավորություն:

Իմ գնահատմամբ, ուղերձի իմ սուբյեկտիվ ընկալմամբ, Նիկոլ Փաշինյանը իր ունեցած երկու մանդատների հանգամանքը մեջտեղ է բերում, պայմանական ասած՝ պատրաստակամություն հայտնելով այդ երկուսը «դնել»՝ նորի մանդատ ստանալուն մասնակցելու հնարավորության «դիմաց»: Կընդունի՞ այդ տարբերակը հրապարակը:

Շեշտեմ, այս ամենը չունի որևէ ուղիղ ձևակերպում, այդ ամենը հենց ուղերձ է, որը առերևույթ, մակերեսի եղածով ուղերձ է ժողովրդին, իսկ խորքում՝ ուղերձ է Սրբազանի շարժմանը:

Եվ չունի ուղիղ ձևակերպում շատ հասկանալի պատճառով, իսկ գուցե Սրբազանին չի հաջողվում իրավիճակը հասցնել այդպիսի կետի, հետևաբար չի էլ առաջանում արդեն ավելի անմիջական բանակցության անհրաժեշտություն:

Այդպիսով, եթե ավարտեմ մի քիչ «ռաբիզ» ձևակերպումով, գնդակը այժմ Բագրատ Սրբազանի դաշտում է»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր