ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Երեք միտք ամեն օր, ամեն ժամ մատուցվում է ժողովրդին». Իշխան Սաղաթելյան
19:54, 25.05.2024 | mamul.am
1998 | 1

Ինչպես հայտնել ենք, Երևանում կայացել է ՀՅԴ Բյուրոյի հրավիրած` Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը: Իր ելույթում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց. «Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք հակառակը: Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ապացուցում են, որ փոքրաթիվ, բայց կազմակերպված ռեսուրսը, որն իր առջև ունի հստակ նպատակ, ի զորու է հաղթահարելու մեծ խնդիրներ։

2020-ից ի վեր ապրում ենք նոր իրականությունում, որտեղ մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են։

Այդ իրականությունում երեք միտք ամեն օր ամեն ժամ մատուցվում է ժողովրդին։ Մեզ փորձում են համոզել, որ չունենք ռեսուրս, հնարավորություն՝ դիմագրավելու մեզ ոչնչացնել ցանկացող թշնամուն։ Մեզ համազում են, որ չունենք դաշնակիցներ, բարեկամներ, միայնակ ենք աշխարհում։ Մեզ համոզում են, որ պետք է հրաժարվենք արդարության համար պայքարից, երազանքերից, որ կարողանանք գոյատևել։ Դրա համար հակադրում են հայրենիքն ու սփյուռքը, մեր դաշնակիցներին վերածում են թշնամիների, իսկ թշնամիներին ներկայացնում են որպես բարեկամներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Երեք միտք ամեն օր, ամեն ժամ մատուցվում է ժողովրդին». Իշխան Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր