ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման տեսանյութը
14:30, 26.11.2017 | mamul.am
13531 | 0
Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ինչպես է Թուրքիայի Մալաթիա քաղաքում անհայտ անձը քարով հարվածում «Փրկության եկեղեցիների միության» գրախանութի ապակիներին ու փախուստի դիմում:
Անվտանգության տեսախցիկների արձանագրածի հիման վրա տեղի ոստիկանությունն աշխատանքներ է տանում ազգայնականին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ անհայտ անձինք Թուրքիայի Բաթման քաղաքում կոտրել էին հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող այգու ցուցանակը, ջնջել երաժշտի անունը։
Իսկ մոտ մեկ ամիս առաջ Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով հարձակվել էր եկեղեցուց դուրս եկող հայերի վրա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր