Journal of Psychology ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր չեն հրաժարվում նախաճաշից, քիչ են հակված սրտանոթային հիվանդություններին և շաքարախտին: Փորձագետները 21-60 տարեկան 49 մարդու խնդրել են արթնանալուց 2 ժամվա ընթացքում սնունդ ընդունել կամ ամեն օր մինչև կեսօրը քաղցած մնալ 6 շաբաթվա ընթացքում: Նրանք ընտրել են ուտեստները, շատերը նախընտրել են ավանդական վարսակը, տոստերն ու հյութը: Թեստից առաջ և հետո գիտնականները ֆիքսել են մասնակիցների մոտ արյան շրջանառության ցուցանիշները: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախաճաշերը նվազեցնում են գեների ակտիվությունը և նորմայի սահմաններում բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը ժամանակի ընթացքում կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից և սրտային հիվանդություններից: Միևնույն ժամանակ, հավելյալ կալորիաները, որոնք ձեռք են բերում նախաճաշել սիրողներն, էական վնաս չեն հասցնում օրգանիզմին: «Այնուամենայնիվ, նիհար և գեր մարդկանց նախաճաշերի սննդացանկը պետք է տարբերվի»,- հայտարարել է սննդաբան Հավիեր Գոնզալեսը: |