ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Իրանում անկարգություններից հետո տարրական դասարաններում արգելել են անգլերենի դասավանդումը
11:25, 08.01.2018 | mamul.am
14749 | 0

Իրանի կրթական բարձրագույն խորհրդի ղեկավար Մեհդի Նավիդ Ադհամը հայտնել է, որ երկրի կառավարությունն արգելել է տարրական դասարաններում անգլերենի դասավանդումը:

«Կառավարական և ոչ կառավարական նախակրթական դպրոցներում անգլերենի դասավանդումն ըստ պաշտոնական ժամանակացույցի խախտում է օրենքներն ու նորմերը»,- նրա խոսքն է մեջբերում The Jerusalem Post-ը:

Ավելի վաղ անգլերենի դասավանդումից բխող սպառնալիքների մասին հայտարարել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին: Նրա խոսքով՝ անգլերենի դասավանդումն «ուղի է բացում դեպի արևմտյան մշակութային էքսպանսիա»:

Իրանում անգլերենի դասավանդումն սկսվում է միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են 12-14 տարեկան երեխաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր