ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սպանություն Իջևանում` խնջույքի ժամանակ
11:32, 29.06.2012 | mamul.am
6356 | 7

Հունիսի 28-ին ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1981թ. ծնված Հունան Թ-ն, 1983թ. ծնված Հայկ Ղ-ն, 1973թ. ծնված Աշոտ Ք-ն, 1979թ. ծնված Մարատ Խ-ն և Խ. Հովհաննիսյանն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Հունան Թ-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր