ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչպես են չինացիները պատրաստում արհեստական հավկիթ, ու ինչպես այն տարբերել
01:05, 23.03.2018 | mamul.am
42599 | 0

Արհեստական ձուն Չինաստանում սկսել են արտադրել տարիներ առաջ: Արտաքինից այն ոչնչով չի տարբերվում բնականից, իսկ ներքուստ տարբերակել կարող է միայն ուշադիր աչքը: Արհեստական հավկիթները նույնպես ունեն կճեպ, սպիտակուց ու դեղնուց, միայն թե այդ բոլորը քիմիական ծագման նյութերի միացութուններ են:

Արհեստական հակիթ
Բժիշկները վստահեցնում են, որ այդպիսի հավկիթներն ուտելը լուրջ խանգարումներ է առաջացնում աղեստամոքսային համակարգում:
Արհեստական հակիթ

Կճեպը պատրաստում են գիպսից, կալցիումից ու պարաֆինից, սպիտակուցն ու դեղնուցը՝ ժելատինի ու կալցիումի ալգինատի խառնուրդից՝ գունանյութերի հավելումով:

Արհեստական հակիթ

Երկարատև օգտագործումից հետո այն ազդում է նյարդային համակարգի վրա, երեխաները դառնում են գերակտիվ, իսկ նրանց մտավոր զարգացվածությունն արգելակվում է:

Արհեստական հակիթ

Արհեստական հավկիթները չինական շուկայում շատ էժան են՝ իսկական հավկիթների արժեքի 25%-ը: Արտաքինից այն գրեթե չի տարբերվում, տարբերակել հնարավոր է միայն եփելուց ու մի քանի ժամ թողնելուց հետո: Այն դեպքում, երբ բնական հավկիթի դեղնուցը դառնում է կանաչակապտավուն, արհեստականինը մնում է դեղին, ավելին, սպիտակուցն էլ է դառնում դեղնավուն ու ճաքճքում է:

Արհեստական հակիթ

Չնայած Չինաստանում արհեստական ձվերի արտադրության արգելքին՝ դրանք լայնորեն արտադրվում են ու անգամ՝ արտահանվում հարևան երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր