ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Կիմ Չեն Ինի գերնպատակն իր ռեժիմի հետագա պահպանման համար երաշխիքներ ստանալն է». ԶԼՄ-ներ
17:00, 27.04.2018 | mamul.am
10368 | 2

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպման շուրջ «աժիոտաժ» է տիրում, գրում է Financial Times-ը: «Կիմ Չեն Ինը ցանկանում է քննարկել թերակղզու ապամիջուկայնացումն ու փոխարենն այլևս ամերիկյան զորքերի դուրսբերում չի պահանջում: Այս հանդիպումը հիմք կդնի Կիմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար: Կիմին իշխանության ամրապնդման նոր միջոց է անհրաժեշտ, և նա քաղաքականություն է ընտրում, որը հիմնված է միջուկային զենքի և տնտեսության զուգահեռ զարգացման վրա»,- ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում:

Պարբերականը նշում է, որ Կիմ Չեն Ինը հյուսիսկորեացի առաջին առաջնորդն էր, ով ոտք դրեց Հարավային Կորեայի տարածք և հատեց ռազմական սահմանազատման գիծը:

«Բանակցությունների գլխավոր թեման երկու պետությունների հարաբերությունների կարգավորումն է և թե ինչ զիջումների կարող է գնալ Հարավային Կորեան, որպեսզի ռեժիմին համոզի հրաժարվել միջուկային զենքից»,- գրում է WSJ-ի հոդվածագիրը:

Հվ. Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ առավել ակտիվ երկկողմ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Հյս. Կորեայի և արտաքին աշխարհի հետ վստահելի հարաբերությունների կառուցմանը, ինչպես նաև ենթադրել, որ Հվ. Կորեան, հնարավոր է, քայլ կատարի և խաղաղ համաձայնագիր կնքի, որով կազդարարվի Կորեական պատերազմի պաշտոնական ավարտը:

Tages-Anzeiger պարբերականը գրում է, որ «Հյս. Կորեան սպառնալիք է տեսնում ոչ միայն Հվ. Կորեայից, այլ նաև ԱՄՆ-ից, և այդ պատճառով ձգտում է Թրամփի հետ հանդիպման»: «Կիմը ԱՄՆ-ից անվտանգության լիարժեք, անվերադարձ երաշխիքներ է ակնկալում»,- հավելում է պարբերականը:

Բացի այդ, պարբերականը գրում է, որ Կիմ Չեն Ինի գլխավոր նպատակն իր ռեժիմի հետագա պահպանման համար երաշխիքներ ստանալն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր