ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
«Միջուկային պատերազմը չեղարկվում է». ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ քննարկել Կորեական թերակղզուց իր զորքերի դուրսբերումը
17:00, 28.04.2018 | mamul.am
9893 | 1

Վաշինգթոնը մինչ այժմ պահպանում է 28 հազար զինծառայողից բաղկացած իր զորքերը Կորեական թերակղզու հարավում: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ քննարկել Կորեական թերակղզուց ամերիկյան զորքի դուրսբերումը, հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ պատմական այց կատարվեց Հարավային Կորեա. Կիմ Չեն Ինը 65 տարվա մեջ առաջին անգամ Կորեական պատերազմից հետո ոտք դրեց Հարավային Կորեա:

«Դա այն հարցն է, որը մենք պատրաստվում ենք քննարկել առաջին հերթին, և, իհարկե, Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Մեթիսը:

Պատմական հանդիպումից հետո նախատեսվում է Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որի ժամկետները դեռևս նշանակված չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր