Շվեյցարիայի դատախազությունն ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիից հանել է կոռուպցիայի գործով մեղադրանքները։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պլատինիի դեմ չի հայտնաբերվել անհրաժեշտ փաստեր, որոնք կապացուցեն նրա մասնակցությունը կոռուպցիայի գործողություններում։ Նշվում է, որ Պլատինին մեղադրյալից դարձել է վկա։ |