ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել: Խոսելով դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունների մասին՝ Փաշինյանն ասաց․ «Թող այդ դիվանագետները 2016-ի հունվարին ՌԴ և ՀՀ արտգործնախարարների խոսակցության արձանագրությունից խոսեն, մանավանդ, որ նախարարները իրար հետ ունեին ընկերական ջերմ հարաբերություներ»։ Փաշինյանը նաև ասաց՝ արտգործնախաարների այդ երկխոսությունը աղետ է եղել։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2012-13 թվականներին 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ։ «2016-ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով երկու քայլով զրոյացվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական ու տեսական հնարավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը։ «Մեր թոշակառու դիվանագետներն այնքան տեքստ կարդալ չեն իմացել, որ կարդան ու հասկանան, թե ինչ է գրված»,- ասաց Փաշինյանը: |