Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.87, EUR 547.37, RUB 7.30, GBP 609.92
+2 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պուտինն ակնարկել է, որ Ալիևը կարող է հանդիպել և ծանոթանալ Փաշինյանի հետ
17:35, 13.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը, հետաքրքիր և օգտակար ժամանակ կանցկացնի, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Հուսով եմ, որ հետաքրքիր և օգտակար ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր, քանի որ խաղը գեղեցիկ կլինի, և օգտակար, քանի որ կկարողանաք հանդիպել և ծանոթանալ այլ երկրների ձեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև հավելել է, որ Ալիևը Մոսկվայում կարող է հետաքրքրող թեմաներ քննարկել ԱՊՀ-ի իր գործընկերների հետ: Ալիևն իր հերթին Պուտինի շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ժամանել է Մոսկվա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր