Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը: Այսպիսով, Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով: Առաջնության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ: |