Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԿՄ-ն հիմա էլ որոշել է ՔՊ-ին սատարե՞լ: Այ մարդ, դուք հեչ չե՞ք փոխվում, ՔՊ-ին հանգիստ թողեք, գնացեք ձեր խնդիրներով զբաղվեք: Պարապ ե՞ք մնացել, գո՞րծ եք, ուզում, կասեմ: Ամեն ջոկատ թող իր պատմությունը գրի. երբ կազմավորվեց, որտեղ կռվեց, քանի զոհ ունեցավ, ջոկատայինների մասին՝ ով ով էր ու հիմա ով է, համով պատմություններ ջոկատի կյանքից, մղած մարտերից: Հետո էս ամենը միացրեք իրար, մի գիրք հրատարակեք: Եվ անկեղծ եղեք, ազնիվ էդ ձեր գրելիքի մեջ: Չիմանաք սա հեշտ մի օրվա բան է, հանգիստ, բծախնդիր, ամեն փաստի նկատմամբ խնամքով առաջ շարժվեք: Հաջորդը. ցուցակագրեք էն ազատամարտիկներին, ովքեր իսկապես կռվել են, բայց մինչև հիմա պետության կողմից որևէ շնորհակալագրի չեն արժանացել, որևէ մեդալ կամ շքանշան չունեն: Հաստատ կլինեն էդպիսիք: Գրեք նրանցից յուրաքանչյուրի պատմությունը, անցած մարտական ուղին և սա էլ փոխանցեք պաշտպանության նախարարությանը: Էս թվարկածս անելու ընթացքում էս կարգի բաներ ձեր մտքներով էլ կանցնի, նոր գաղափարներ կծագեն, թե չէ՝ ՔՊ-ին սատարել: Մոռացեք քաղաքականության, առավել ևս՝ քաղաքական գործընթացներին խառնվելու մասին: Դուք ՀԿ եք, գնացեք ձեր՝ ՀԿ-ի հալոքում կացեք»: |