ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է
11:48, 28.09.2023 | mamul.am
27490 | 2

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր