Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն, ով Պնախարարի խորհրդականն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել հաջակցություն ձերբակալված քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյան: «Արթուրը Ասատրյանն իմ ընկերն է, և ես հպարտորեն բարձրաձայնում եմ այդ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին: Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը: Բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ ընդ որում՝ արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ, թե ինչ ոգևորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի և Հայրենիքի: Հրաշալի հայր է և վստահ եմ՝ նաև ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբևէ չի խառնվել և չի միջամտել քաղաքական վայրիվերումներին: Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը, տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատեւման ճանապարհին և այլն, և այլն: Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու համար, քան ԱԱԾ և ՆԳ -ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համա՞ր: Բա ի՞նչ աներ, կիլլերներին պաչեր դներ գլխի՞ն: Ինչևիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ՝ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը, դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները: Կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը»: Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: |