ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է քաղաքապետին
16:20, 02.07.2018 | mamul.am
16307 | 1

Ֆիլիպինների Թանավանի քաղաքապետ Անտոնիո Հալիլին սպանվել է քաղաքային խորհրդի շենքում դրոշի բարձրացման արարողության ժամանակ դիպուկահարի կողմից, հաղորդում է CNN-ը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ փամփուշտը դիպել է քաղաքապետի կրծքավանդակին: Մահափորձի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Բժիշկների խոսքով՝ Հալիլին մահացել է վնասվածք ստանալուց մեկ ժամ անց:

Հալիլին աջակցում էր նախագահ Ռոդրիգո Դուտերտեին թմրանյութերի դեմ պայքարում, որի արդյունքում թմրանյութերի վաճառքով զբաղվող հազարավոր առևտրականներ գնդակահարվեցին ոստիկանության կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր