ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Ռուսաստանը պահանջել է տալ Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողների անունները
15:00, 19.07.2018 | mamul.am
5434 | 0

Ռուսաստանը ցանկանում է Բրիտանիայի պաշտոնյաներից լսել Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման համար կասկածվողների անունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Ցավոք, բրիտանական կողմի պաշտոնական հայտարարությունները չկան, ես ուզում եմ այն լսել Շոտլանդիայից, Արտաքին գործերի նախարարությունից: Թերթերի բազմաթիվ տարբերակները չեն հաստատվում պաշտոնական մակարդակով»,- ասել է Յակովենկոն դեսպանների հանդիպման նախօրեին՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդումները կասկածյալների անունների և դրանց ծագման վերաբերյալ:

Նրա խոսքերով, ամեն անգամ դեսպանությունը բրիտանական ԱԳՆ-ից խնդրում է հաստատել տարբեր վարկածներ, սակայն դիվանագիտական նոտա, որպես պատասխան, չի ստանում:

Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ավելի վաղ գրությամբ ասել էր, որ հետաքննությունը կասկածյալներ չունի: «Սա ցույց է տալիս, որ հետաքննությունը փաստեր չունի, սակայն հաջորդ օրը Ռուսաստանը բառացիորեն մեղադրում էր, որ իմ երկիրը ներգրավված է թունավորումների մեջ, ինչը լիովին չի համապատասխանում իրականությանը», - ավելացրել է Յակովենկոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր