ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Տիգրան Հարությունյանը՝ Փոթիի միջազգային շախմատային փառատոնի արծաթե մեդալակիր
16:10, 23.07.2018 | mamul.am
3061 | 0

Վրաստանում ավարտվեց Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 13-րդ անգամ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում էին 46 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող 13-ամյա միջազգային վարպետ Սինդարով Ջավոհիրը: Տիգրան Հարությունյանը և Վրաստանը ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Լևան Պանցուլայան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ ԱվետիսյանըՄեր ներկայացուցիչները հաջող հանդես եկան նաև B մրցաշարում: Պատանի շախմատիստ Ալեքս Մանուկյանը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Ռոմիկ Հակոբյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, նույնքան միավոր վաստակած Րաֆֆի Ղազարյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Վոլկովը: C մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Մկրտումյանը 7 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մինչև 10 տարեկանների մրցաշարում հաջող հանդես եկավ Ալբերտո Աթոյանը, ով 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ Վահե Դանիելյանը, ով 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
20:54, 25.05.2024
3854 | 0
դեպի վեր