Երեկվանից ինչ գրառում եմ արել, որ Սրբազանի հետ եմ, իմ «Ինսթագրամ»-ի էջը անդադար փորձում են կոտրել, ֆեյսբուքյան իր էջի «պատմություններ» բաժնում հայտնում է սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը: «Ախր ինչի՞ համար, չէ՞ որ շարժումը մարել է, ինչի՞ եք խառնվել իրար: Չէ՞ որ դուք ժողովրդավարության բաստիոններ եք, իսկ բաստիոնները «Ինսթագրամ» չեն կոտրում»,- հեգնում է Նարեկ Մարգարյանը: |