Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.87, EUR 547.37, RUB 7.30, GBP 609.92
+2 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում խոսել է անտահառատումների արգելքի մասին
19:15, 10.08.2018

Ելույթ ունենալով Նոյեմբերյանում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց տեղացիների՝ ծառահատումների արգելքի վերաբերյալ հարցին: Այն անտառը, որ մենք կտրում, վաճառում ենք, շատ ավելի մեծ արժեք ունի, քան այդ վաճառքի գինը, ասաց վարչապետը: «Իմ խնդիրն ավելի շատ վերաբերում է նրանց, ովքեր անտառը սարքել են բիզնես: Պատկերացրեք, էն օրը խորհրդակցություն ենք հրավիրել այն թեմայով, որ ՀՀ-ից փայտ ու գերան են արտահանում: Իհարկե, հայ գյուղացին պիտի տաքացնի իր տունը, բայց նաև պետք է անտառը պահպանենք: Մեք հիմա ուղիներ ենք մշակում, որ տեսնենք՝ ինչ պետք է անել, ճիշտ չէ ոչ անտառը կտրել-այրելը, ոչ վաճառելը: Կան ավելի էժան տեխնոլոգիաներ՝ խոտով օրինակ: Դա վառելիքի այլընտանք է: Այնինչ մեր բնությունը կարող է տուրիզմի համար շատ լուրջ խթան հանդիսանալ: Այսօր, օրինակ, Ենոքավանը, որ մի փոքր գյուղ էր, դարձել է տարածաշրջանային տուրիստական կենտրոն: Եթե նրա անտառը կտրած լինեին, նա այդ հնարավորոթյունը չէր ունենա:

Սա մի օրվա լուծելու հարց չէ: Անտառահատումը ինքնաոչնչացման զենք է՝ կտրեցինք, կտրեցինք, բա էս երեխեքը ինչ են կտրելո՞ւ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր