ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն
13:30, 17.08.2018 | mamul.am
4904 | 0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։

Այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։

Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր