ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Մերկելը թիրախավորել է ադրբեջանական գազը». Ադրբեջան կատարվելիք այցի մանրամասները
11:15, 23.08.2018 | mamul.am
14264 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով տարածաշրջանում է: Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Մերկելը կքննարկի Կասպից ծովից Եվրոպա կապույտ վառելիքի մատակարարումների թեման, գրում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո Մերկելն այլընտրանք է փնտրում ռուսական վառելիքին՝ չնայած նրան, որ չի հրաժարավում «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազամուղի կառուցումից:

Reuters-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է, որ Բեռլինը շահագրգիռ է «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում:

Աղբյուրի խոսքով՝ Մերկելն ադրբեջանական իշխանությունների հետ կքննարկի մի շարք թեմաներ, որոնցից մեկը կդառնա Թուրքիայի միջով դեպի Եվրոմիություն ադրբեջանական գազի հետագա մատակարարումների համար ենթակառուցվածքների արդիականացման հարցը:

Նշենք, որ անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը Գերմանիան գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի «պատանդ» էր անվանել՝ «Հյուսիսային հոսք-2»-ը «սարսափելի» համարելով: Իսկ օրերս ԱՄՆ-ը հայտարարեց այդ նախագծի մասնակիցների դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին:

Հավելենք, որ Գերմանիան 2018թ. առաջին կեսին ներմուծել է ռուսական գազի 39%-ը: Մերկելն էներգետիկայի հարցերը քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցած հանգստյան օրերին: Այդ ժամանակ նա փորձել էր «հանգստացնել» «Հյուսիսային հոսք-2» նախագիծը քննադատողներին՝ վստահեցնելով, որ Ուկրաինան չի տուժի գազի տարանցման ցածր եկամուտներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր