ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի Ֆրեզնոյում
02:15, 26.08.2018 | mamul.am
10577 | 0

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է.

Մեկ շաբաթից Ֆրեզնոյում (Քալիֆոռնիա) բացվելու է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու թանգարանի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու Քալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի Satellite Student Union սրահում օգոստոսի 31-ին` հանրահայտ ամերիկահայ վիպասանի ու դրամատուրգի ծննդյան 110-ամյակի օրը:

Սարոյանի տուն-թանգարանում ներկայացված են լինելու մի շարք ինտերակտիվ ցուցադրություններ, այդ թվում` այցելուներին ողջունող Սարոյանի հոլոգրաֆիկ պատկերը, ինչպես նաև ուսումնական նյութերի, արխիվային լուսանկարների, անձնական իրերի, Սարոյանի գրաֆիկական արվեստի գործերի և գրական ժառանգության նմուշների մեծ հավաքածու: 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տունը, որտեղ երկար տարիներ բնակվել է Սարոյանը, ձեռք է բերվել, վերանորոգվել ու վերածվել թանգարանի «Ռենեսանս» մշակութային հիմնադրամի ջանքերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր