ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Թայվանում ջրհեղեղների հետևանքով կա 7 զոհ և հարյուրավոր վիրավորներ
12:05, 27.08.2018 | mamul.am
10440 | 0

7 մարդ է զոհվել, 116-ը վիրավորվել Թայվանի հարավային հատվածում շարունակվող հորդառատ անձրևների և ուժգին ջրհեղեղների հետևանքով: Այս մասին հաղորդում է NHK գործակալությունը՝ վկայակոչելով կղզու արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը:

Անձրևները չեն դադարում կղզում անցած շաբաթվանից: Օդերևութաբանների խոսքով՝ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև մյուս շաբաթ:

Ժամանակավոր ապաստարաններում է մնում մոտ 600 մարդ:

Տեղի իշխանությունները նախազգուշացրել են նաև սողանքների և փլուզումների սպառնալիքի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր