ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Տիգրան Սարգսյանը Մարտի 1-ից հետո պետական աշխատակիցների նկատմամբ բռնաճնշումներ է իրականացրել
14:15, 06.09.2018 | mamul.am
18914 | 2

Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ նյութեր են հավաքվում: Համաձայն այդ տեղեկությունների, բացի կոռուպցիոն և օֆշորային աղմկահարույց գործերը, վերջինի դեմ ծանր մեղադրանքներ կառաջադրվեն` կապված նաև Մարտի 1-ի դեպքերին հաջորդող պետական ռեպրեսիաների հետ: Ասում են, որ Տիգրան Սարգսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ից հետո պետական ապարատում ազատամիտ և ընդդիմադիր աշխատակիցներին ճնշելու, լռեցնելու և աշխատանքից ազատելու գործում: Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպված բռնաճնշումների սև գործն իրականացրել են նրա բարեկամ-խորհրդականները: Ասում են նաև, որ աշխատանքային ճնշումների հարցում Տիգրան Սարգսյանին օգնել են պետական օղակներում իրեն ենթակա և թիմակից մի շարք պաշտոնյաներ, փոխնախարարներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ և այլոք, որոնց անունները շուտով կհրապարակվեն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր