Ալժիրում խոլերայի համաճարակի հետևանքով 70 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Բուֆարիկ վարչական շրջանի հոսպիտալի տնօրեն Ռեդ Դագբուշը։ Ամռանն Ալժիրում տարածված խոլերայի համաճարակի հետևաքով տուժածների թիվն օգոստոսի 30-ի տվյալներով կազմում էր 150 մարդ։ Գրանցվել էր մահացության երկու դեպք, հայտնում է «РИА Новости»-ն։ Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններից մեկը փսխումն է։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից՝ մինչև հինգ օր։ Հիվանդության հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է։ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության կենտրոնը տեղի բնակիչներին կոչ է արել խիստ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի և խմելու ջրի անվտանգության նկատմամբ: |