ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը պատրաստվում է օրենքի նախագիծ մշակել, որն օտարերկրացիներին կարգելի Ռուսաստանում տաքսի վարել, հաղորդում է РИА Новости-ն: Իր որոշումը պատգամավորը բացատրել է նրանով, որ այժմ վարորդների հետ կապված իրավիճակը վատ է վերահսկվում: Ավելի վաղ Մոսկվիչևը հանդես էր եկել որպես տաքսու ագրեգատորների գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հեղինակ: Առաջարկվում է օրինախախտներին տուգանել 200 հազար ռուբլով, խախտման կրկնման դեպքում՝ 500 հազար ռուբլով: |