ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Եթե սև-սպիտակից որևէ մեկը դժգոհում է, առաջին հերթին մենք ենք դժգոհում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21:05, 19.09.2018 | mamul.am
5472 | 22

Մալաթիա-Սեբաստիայում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս օրերին հաճախ քննարկվող՝ սևերի ու սպիտակների թեմային. «Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի գաղափարն առաջ քաշվեց՝ դառնալով քաղաքական կարգախոս: Ուզում են լինել անկեղծ: Իրականում այս ամբողջ բարդությունը ծագել է նրանից, որ իմ քայլը դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք: Ընտրարշավի ընթացքոմ շատերը հանդես էին գալիս որպես մի ուժ, որը դեռ էն գլխից հեղափոխությունը պաշտպանել է ու հեղափոխություն արել: Իրականում Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը: Այն ժամանակ, երբ որ հեղափոխությունը տեղի էր ունենում, քաղաքական որոշ ուժեր անորոշ վիճակում էին, մեզնից շատերը՝ բանտում: Հեղափոխությունն այն օրն է տեղի ունեցել, երբ (բոլորդ նկարը տեսել եք)՝ Արշակունյաց պողոտոնայում մարդկանց ծայրը չէր երևում: Բայց արդարացի է այն, որ եթե նույնիսկ սև-սպիտակի բաժանենք: Շատ քաղաքական ուժեր հենց իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից: Որովհետև այդ ժամանակ իրենք Սերժ Սարգսյանի հետ իրենց ապագա դերերն էին բաշում՝ փորձելով վերականգնել հանրապետականի ընտրակեղծարար համակարգը:

Եթե սև-սպիտակից որևէ մեկը դժգոհում է, առաջին հերթին մենք ենք դժգոհում, որվհետև դուք եք ձեր քայլերով ձեզ դրել այդ դաշտում: Այս քարոզարշավն ապացույց՝ մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր ջանքերը դատապարտված են: ՀՀ հպարտ քաղաքացիներ, ձեր իշխանությունը ոչ ոք չի կարող խլել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր