ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Ղազախի շրջանի 4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին»․ Մուստաֆաև
11:48, 24.05.2024 | mamul.am
3156 | 0

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։

Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Մուստաֆաևը նաև ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս հաղորդել է, որ այսօրվանից Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր